Իրինա Բոկովան թողնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 58 անդամները հոկտեմբերի 4-ից 18-ը կանցկացնեն կազմակերպության 202-րդ նստաշրջանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նստաշրջանի գլխավոր հարցերից մեկն է լինելու կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնին թեկնածուի առաջադրումը՝ նոյեմբերի 10-ին կազմակերպության 39-րդ գլխավոր կոնֆերանսում բոլոր 195 անդամ-պետությունների կողմից ընտրելու համար:

Թեկնածուի քվեարկությունը կսկսվի հոկտեմբերի 9-ից: Որոշումը կընդունվի գաղտնի քվեարկությամբ: Նշանակման համար պահանջվում է ձայների բացարձակ մեծամասնությունը: Հրապարակման պահին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնի համար ներկայացվել է 8 թեկնածություն: Հնարավոր է պահանջվի քվեարկության մի քանի փուլ, որպեսզի թեկնածուն ստանա ձայների բացարձակ մեծամասնություն: Սպասվում է, որ հաղթողի անունը կհրապարկվի հոկտեմբերի 13-ից ոչ ուշ:

Թեկնածուի հաստատումը տեղի կունենա նոյեմբերի 10-ին: Նոր գլխավոր տնօրենը, ինչպես սպասվում է, պաշտոնի կանցնի նոյեմբերի 15-ից: Նա այդ պաշտռոնում կփոխարինի Իրինա Բոկովային, ով գլխավորել է կազմակերպությունը երկու քառամյա փուլերով:

Հայտնի է, որ «Ադրբեջանի լվացքատան» հետաքննության համաձայն՝ բուլղարացի քաղաքական գործիչ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի ամուսինը՝ Կալին Միտրևն ադրբեջանական փողեր լվացած կեղծ բրիտանական ընկերություններից 2012-2014 թվականներին ընդհանուր առմամբ 425 հազար եվրո է ստացել։

Հայերեն English Русский

Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Իսպանիայի ընդդիմությունը պահանջել է տրանսպորտի նախարարի հրաժարականը՝ 69 զոհի պատճառ դարձած վթարից հետո

Հույս ունեմ, որ ընդդիմադիր գործընկերները հետևություն արել են. Ռուբինյան

Քննարկվել են ձմռանը ճանապարհների սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպմանն ուղղված հարցեր

Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը