Արցախի Սահմանադրական բարեփոխումներն ուղղված չեն իշխանության վերարտադրությանը. Արայիկ Հարությունյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական բարեփոխումներն ու կառավարման համակարգում փոփոխություններն Արցախում ուղղված չեն իշխանության վերարտադրությանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Արցախի կառավարության պետնախարար Արայիկ Հարությունյանն` անդրադառնալով այն հարցին, թե սահմանադրական բարեփոխումներն ու կառավարությունում իրականացվող փոփոխություններն ուղղված են իշխանության վերարտադրությանը:

«Ես համաձայն չեմ այդ դիտարկմանը: Սահմանադրական բարեփոխումների գործընթացում ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել և ընդգծել, որ այդ բարեփոխումներն անհրաժեշտություն են: Այսօր տեսնում եք, որ թարմացվել է նախարարների կազմը, սկսվել է վարչակազմերի ղեկավարների փոփոխությունը: Ինչ վերաբերում է իմ պաշտոնին, ապա ասեմ, որ պետնախարարը տրված լիազորություններով կոորդինացնում է կոնկրետ ոլորտ, իմ դեպքում դա տնտեսական է: Հետագայում կարող է լինել այլ պետնախարար ու կոորդինացնել այլ ոլորտ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց վարչապետը:

Հայերեն

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը