Պուտինը մեկնել է Թուրքիա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, որտեղ կհանդիպի իր գործընկերոջ՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Երկու երկրի նախագահների քննարկման կենտրոնական թեման լինելու է իրադրությունը Սիրիայում:

Պեսկովն ընդգծել է, որ Թուրքիան և Ռուսաստանը սերտ առևտրային և տնտեսական, ներդրումային, մշակութային և ռազմատեխնիկական համագործակցություն են իրականացնում, աշխատում են լայնամասշտաբ նախագծերի վրա:

Էրդողանն ու Պուտինը սեպտեմբերի 25-ին հեռախոսազրույց էին ունեցել՝ քննարկելով Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն: Հաստատելով այս տեղեկությունը՝ Պեսկովն ավելացրել է. «Այս հարցում Ռուսաստանի տեսակետը որևէ փոփոխության չի ենթարկվել, մենք շարունակում ենք հավատալ, որ պետությունների տարածքային և քաղաքական ամբողջականությունը պահպանելը խիստ կարևոր է տարածաշրջանի կայունության և անվտանգության համար»:

Հայերեն English

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին