Մշակույթ

Երեւանում այս տարի կգործի Գյոթեի ինստիտուտի կենտրոնը   

2 րոպեի ընթերցում

Երեւանում այս տարի կգործի Գյոթեի ինստիտուտի կենտրոնը   

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչեւ տարեվերջ Հայաստանում կբացվի Գյոթեի ինստիտուտի կենտրոն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 29-ից մեկնարկող գերմաներենի շաբաթվան նվիրված ասուլիսի շրջանակում այս մասին տեղեկացրեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:

«Կենտրոնը կունենա երկու հիմնական գործառույթ՝ մշակութային եւ լեզվական, այսինքն՝ ոչ միայն կմատուցի մշակութային ծրագրեր, այլեւ կզբաղվի գերմաներենի տարածմամբ եւ ուսուցմամբ: Սա Հայաստան կառավարության մեծ ցանկությունն է եղել: Ինչպես գիտեք, մինչեւ հիմա Հարավային Կովկասում գործում էր մեկ Գյոթեի ինստիտուտ, որը գտնվում է Թբիլիսիում։ Եվ մենք ուրախ ենք հայտնել, որ այստեղ եւս կենտրոն կբացվի»,– ասաց դեսպանը։

Դեսպանը նշեց, որ Հայաստանում մինչեւ հիմա գործում էր Գյոթեի ինստիտուտի լեզվի ուսուցման կենտրոն, սակայն նրանք ուզում են ուժեղացնել Գյոթեի ինստիտուտի ներկայությունը։

«Հայաստանումբազմաթիվ մշակութային միջոցառումներին միշտ աջակցել է Վրաստանում գործող Գյոթեի ինստիտուտը։ Հիմա այս նորաբաց կենտրոնը ինքնուրույն կներկայացնի մշակութային տարրը»,- ընդգծեց Մաթիաս Քիսլերը եւ հավելեց, որ սա հիանալի քայլ է հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը նշելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում