Գրեմմիի քառակի մրցանակակիր Ռենե Ֆլեմինգը մենահամերգով հանդես կգա Երևանում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանյան hեռանկարներ» փառատոնի շրջանակում հոկտեմբերի 7-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մենահամերգով հանդես կգա ամերիկացի հանրահայտ օպերային երգչուհի Ռենե Ֆլեմինգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գրեմմիի քառակի մրցանակակիրը ելույթ կունենա օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ:

Ռենե Ֆլեմինգը ելույթներ է ունեցել աշխարհի լավագույն օպերային բեմերում, երգել Նոբելյան մրցանակի հանձնման արարողություններին, Պեկինի 2008 թվականի Օլիմպիական խաղերին, Բեռլինյան պատի անկման 25-րդ տարելիցին, ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի երդմնակալությանը և այլ նշանակալի միջոցառումների ժամանակ:

Նրա ձայնը հնչում է «Մատանիների տիրակալը. թագավորի վերադարձը» ֆիլմում: Շուտով էկրան կբարձրանա Էն Պատչետի լավագույն վաճառք ունեցած Bel Kantօ նովելի հիման վրա: Նա ձայնագրել է «Դեռ երազում եմ» երգը` «Երազների պահապանները» ֆիլմի համար: Ֆլեմինգի ձայնն է լսվում նաև 2017-ի Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծի» մրցանակակիր Գվիլեմո Տորոյի «Ջրի ձևը» ֆիլմում:

Հայերեն English

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում