Հովսեփ Օրբելին ֆաշիզմի դեմ քաղաքակրթության հաղթանակի խորհրդանիշերից է. Շարմազանով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 26-ին Տավրիդյան պալատում մասնակցել է իր նախաձեռնությամբ եւ ԱՊՀ ՄԽՎ-ի կողմից կազմակերպված՝ աշխարհահռչակ արեւելագետ, Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիր նախագահ, Էրմիտաժի տնօրեն, մեր հայրենակից Հովսեփ Օրբելու 130-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւը եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: Նրանք բարձր են գնահատել Հովսեփ Օրբելու՝ հռչակավոր հայորդու ներդրումն արեւելագիտության զարգացման գործում:

ՀՀ ԱԺ փոխնախագահն իր խոսքում մասնավորապես նշել է. «Հովսեփ Օրբելին ոչ միայն գիտության կամ արեւելագիտության ոլորտում հանճար էր, այլ նաեւ մեծ քաղաքացի: Ինչպես Հայոց ցեղասպանության տարիներին նա թուրքական կառավարության ոչնչացումից փրկեց Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիի մշակութային գանձերը, այդպես էլ Հայրենական մեծ պատերազմի տարիներին մնաց Լենինգրադում եւ կազմակերպեց Էրմիտաժի պաշտպանությունն ու թանգարանային նմուշների տարհանումը: Օրբելին 1946 թվականին Նյուրնբերգյան դատավարության ժամանակ բացահայտեց ֆաշիզմի բարբարոսական էությունը: Իրավամբ, Հովսեփ Օրբելին Լենինգրադի պաշտպանության, շրջափակման հաղթահարման եւ քաղաքակրթության հաղթանակի խորհրդանիշերից է` ընդդեմ ֆաշիզմի»:

Հովսեփ Օրբելու 130-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում կազմակերպվել է նաեւ ցուցահանդես, որի ընթացքում գիտական ելույթով հանդես է եկել ռուս հայտնի արեւելագետ Յուրի Պիոտրովսկին:

Հայերեն Русский

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ