Շարմազանովն այցելել է Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 25-ին այցելել է Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի, հանդիպել եկեղեցական թեմի եւ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհավորել է Սանկտ Պետերբուրգի հայությանը Ռուսաստանի տարածքում Հայ Առաքելական Եկեղեցու թեմի հիմնադրման 300-ամյակի առթիվ եւ նշել. «Դարեր շարունակ պետականության բացակայության պայմաններում մեր եկեղեցին հանդիսացել է ոչ միայն աղոթքի, այլ նաեւ հայապահպանության, հայրենասիրության եւ կրթության տաճար: Անգնահատելի է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայապահպան գործունեությունը նաեւ այստեղ՝ Սանկտ Պետերբուրգում»:

Հանդիպման ավարտին Էդուարդ Շարմազանովը հայապահպանության գործում ներդրած մեծ ավանդի համար Տեր Պողոս աբեղա Վարդանյանին է հանձնել ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալ, իսկ Աստղիկ Քոչարյանին, Ռուզաննա Կուրղինյանին, Ֆիլիպ Դավիդովին, Տեր Արշակ Նազարյանին, Գարեգին Բակլաչյանին եւ Արտակ Ոսկանյանին` ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրեր:

Նշենք, որ հանդիպմանը ներկա է եղել ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան