ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ն արդեն Մոսկվայում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պետք է մրցի Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ: «Կարմիր սատանաներն» արդեն Ռուսաստանի մայրաքաղաքում են:
«Կարմիր սատանաների» կազմից բացակայում են առաջատար Պոլ Պոգբան և Մարուան Ֆելաինին:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ԲԿՄԱ-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 27-ին Երևանի ժամանակով 22:45-ին: