Life

«Եվրատեսիլ-2017»-ի հաղթողը վերակենդանացման բաժանմունքում է՝ սպասելով սրտի փոխպատվաստման

1 րոպեի ընթերցում

«Եվրատեսիլ-2017»-ի հաղթողը վերակենդանացման բաժանմունքում է՝ սպասելով սրտի փոխպատվաստման
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալացի երգիչ Սալվադոր Սոբրալին տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Սեպտեմբերի 25-ին այս մասին հայտնել Է La Vanguardia-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա վիճակը վերջին օրերին վատացել Է, արտիստին սրտի փոխպատվաստում Է անհրաժեշտ: Սոբրալն առաջինն Է օրգանի փոխպատվաստման հերթում: 27-ամյա երգիչը սրտի բնածին արատ ունի:

Սալվադոր Սոբրալը «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի հաղթող Է դարձել 2017 թվականին: Նա կատարել Է Amar pelos dois կոմպոզիցիան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում