Հակոբ Սերոբյանը խոսել է աշխարհի առաջնության մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Փարիզում՝ պատրաստվելով աշխարհի առաջնությանը:

«Աշխարհի առաջնությունում մեր տղաներն ուժեղագույնների շարքում են: Արթուր Դավթյանը պայքարելու է բազմամարտում: Նա լավ մարզավիճակում է եւ եզրափակիչ անցնելու համար ուժերը ներում են: Անկախ Հայաստանի պատմության մեջ աշխարհի առաջնությունում բազմամարտի եզրափակչում դեռեւս մասնակից չենք ունեցել: Հուսով եմ, որ Արթուրը կկոտրի այդ սառույցը: Հարություն Մերդինյանը (նժույգաթափեր) մի քանի օր է իր վարժությունը գրեթե առանց վրիպումների է կատարում: Լավ հանդես գալու դեպքում նա կարող է լինել լավագույնների թվում: Վահագն Դավթյանի (օղակներ) հետ մշակում ենք բարդացված վարժությունը, շտկում թերությունները: Տեսնենք՝ որ տարբերակով նա ավելի մաքուր կկատարի: Փարիզում լավ մարզումներ ենք անցկացնում, այստեղ պայմանները շատ լավ են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սերոբյանի խոսքերը փոխանցում է ՀԱՕԿ-ը:

Աշխարհի առաջնությունը կկայանա Կանադայի Մոնրեալ քաղաքում, հոկտեմբերի 2-8-ը:

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից