«Մանչեսթեր Յունայթեդ»-ը սկսել է բանակցությունը դե Խեայի պայմանագրի երկարաձգման համար
1 րոպեի ընթերցում
![«Մանչեսթեր Յունայթեդ»-ը սկսել է բանակցությունը դե Խեայի պայմանագրի երկարաձգման համար](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/09/906477.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հնարավոր է երկարաձգի դարպասապահ Դավիթ դե Խեայի պայմանագիրը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իսպանացի դարպասապահի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2019 թվականը: «Յունայթեդ»-ն արդեն սկսել է բանակցությունները պայմանագրի երկարաձգման համար: Մոուրինյոն կողմ է, որ իսպանացին մնա «կարմիր սատանաների» հետ:
Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2011 թվականին Մադրիդի «Ատլետիկո»-ից: