Շարմազանովն ընդունել է Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 20-ին ընդունել է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանին, ով այս օրերին Հայաստանում է «Հայաստան-Սփյուռք» վեցերորդ համաժողովին մասնակցելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը ներկա էր ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը:

Ողջունելով հյուրին Հայաստանի խորհրդարանում՝ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել Կարո Փայլանի գործունեությունն ու Թուրքիայում ժողովրդավարության հաստատմանն ուղղված նրա ջանքերն ու քաղաքացիական բարձր դիրքորոշումը: «Մենք շատ հպարտ ենք, որ Թուրքիայի խորհրդարանում ունենք հայազգի պատգամավորներ: Ուզում եմ հատուկ գնահատել Ձեր անձնական ներդրումը. մենք հպարտությամբ եւ ուշադրությամբ ենք հետեւում Ձեր գործունեությանը: Այն դեպքը, որ եղավ Ձեզ հետ, մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ Թուրքիան 100 տարվա մեջ չի փոխվել: 100 տարի առաջ Գրիգոր Զոհրապն է քարկոծվելով սպանվել Օսմանյան Թուրքիայի խորհրդարանում, 100 տարի հետո էլ Ձեզ են հարվածել Թուրքիայի խորհրդարանում Ձեր համոզմունքների համար: Բայց, չնայած դրան, Դուք պահպանել եք Ձեր քաղաքացիական բարձր դիրքորոշումը»,-ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը: Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Սփյուռքի հետ կապերին ու խնդիրներին, կարեւորել հայրենիք-Սփյուռք կապերի խորացումն ու Սփյուռքի խնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի քայլերը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման հարցին, Լեռնային Ղարաբաղի կարգավորման խնդրին, որը ՀՀ ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ հայկական հարցի արցախյան դրսեւորումն է:

Կարո Փայլանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի խորհրդարանում հյուրընկալվելու համար, անդրադարձել Թուրքիայի քաղաքականությանն ու նրա մտահոգիչ դրսեւորումներին, զուգահեռներ անցկացրել թուրքական քաղաքականության ներկայի եւ դեռեւս 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների միջեւ:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան