Իրաքի Գերագույն դատարանը կասեցրեց հանրաքվեի անցկացումը Քրդստանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի Գերագույն դաշնային դատարանը սեպտեմբերի 18-ին որոշում Է հրապարակել Իրաքյան Քրդստանի անկախության շուրջ հանրաքվեի անցկացումը կասեցնելու մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է դատարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Դատարանը որոշում Է հրապարակել Քրդստան տարածաշրջանի նախագահի հրամանագրով 2017 թվականի սեպտեմբերի 25-ին նշանակված հանրաքվեի անցկացումը կասեցնելու մասին՝ մինչեւ այդ որոշման սահմանադրականության վերաբերյալ որոշման ընդունումը»,-ասված Է դատարանի մամուլի ծառայության ղեկավար Իյաս աս Սամուկի հայտարարության մեջ:

Ինչպես հայտնել Է Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի մամուլի ծառայությունը, Գերագույն դատարանը որոշումն ընդունել Է Իրաքից որեւիցե տարածաշրջանի կամ նահանգի անջատման սահմանադրական չլինելու մասին նրա կողմից տրված հայտարարությանն ի պատասխան:

Ավելի վաղ Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեի անցկացման բարձրագույն հանձնաժողովը մերժել Է արեւմտյան երկրների՝ հանրահարցմանն այլընտրական առաջարկությունը: «Այդ առաջարկությունները չեն բովանդակում երաշխիքներ, որոնք կբավարարեին տարածաշրջանի բնակիչներին… Հանրաքվեն տեղի կունենա ավելի վաղ նշանակված ժամկետում»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Դրա հետ մեկտեղ նշվում Է, որ հանձնաժողովը «կշարունակի բանակցությունները համաշխարհային հանրակցության բոլոր շնհագրգիռ կողմերի հետ»:

Ինքնավար Իրաքյան Քրդստանի իշխանությունները Իրաքից անջատվելու շուրջ հանրաքվեն նշանակել են սեպտեմբերի 25-ին՝ անտեսելով կենտրոնական իշխանությունների կարծիքը: Բաղդադում քվեարկությունը համարում են անօրինական, դրան դեմ Է քվեարկել խորհրդարանը: Անցած շաբաթ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ կայացած հանդիպմանը հանդես են եկել այլընտրական առաջարկությամբ՝ հորդորելով հետաձգել անկախության հանրաքվեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին