Իրաքի զինվորականները Սիրայի սահմանի մոտ ԻՊ դեմ լայնամասշտաբ գործողություններ են սկսել
1 րոպեի ընթերցում
![Իրաքի զինվորականները Սիրայի սահմանի մոտ ԻՊ դեմ լայնամասշտաբ գործողություններ են սկսել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/09/905556.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Իրաքի զինվորականները Սիրիայի սահմանի մոտ՝ արևմտյան Անբար նահանգում, շրջանը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից մաքրելու նպատակով լայնամասշտաբ գործողություն են սկսել: Ինչպես հաղորդում Է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Զինված ուժերը և սահմանապահ զորքերը Աքաշաթ բնակավայրն ազատագրելու և նրանից հյուսիս ընկած պետական սահմանի անվտանգությունն ապահովելու համար լայնամասշտաբ գործողություն են սկսել», - հայտնել է հրամանատար Աբդել-Ամիր Յարալան: