Դեր Զորում ԻՊ գրոհայինների խումբը հանձնվել է սիրիական բանակին
1 րոպեի ընթերցում
![Դեր Զորում ԻՊ գրոհայինների խումբը հանձնվել է սիրիական բանակին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/09/905545.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Դեր Զոր քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների խումբը հանձնվել է սիրիական բանակին: Ինչպես հաղորդում Է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ԻՊ մի քանի գրոհայիններ հանձնվել են կառավարական ուժերին»,- հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալության աղբյուրը:
Նախօրեին սիրիական զորքին հաջողվել էր մտնել Ալ-Մուրիա բնակավայրը, ինչպես նաև գրոհայիններից ազատագրել Սարդա և Կարում լեռնային շրջանները: