Արա Բաբլոյանը ներկա է գտնվել Ֆելիչե Վարինի ցուցահանդեսի բացմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 12-ին ներկա է գտնվել Երեւան երկաթուղային կայարանում բացված շվեյցարացի արվեստագետ Ֆելիչե Վարինի «Վեցանկյուններ, շրջաններ եւ սեղաններ» ցուցահանդեսի բացմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ցուցահանդեսի բացմանը մասնակցել են Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասերը, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, մշակույթի, քաղաքական գործիչներ, դեսպաններ:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, անդրադառնալով հայ-շվեյցարական հարաբերություններին, նշել է, որ պատմությունը երկու ժողովուրդներին հանդիպեցրել է ոչ պատահականորեն. հայերն ու շվեյցարացիները նույն հոգեւոր եւ մշակութային արժեհամակարգի կրողներ են: Ինչպես անկախության 26-ամյակը բոլորող Հայաստանը, այնպես էլ իր 726 -ամյակը նշող Շվեյցարիան, շարունակում են ուժ ստանալ ազատության զգացողությունից եւ դժվարությունները հաղթահարելու իրենց հզոր կամքից:

Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Շվեյցարիայի հետ համագործակցությունը թե որպես բժիշկ, թե որպես Հայաստան-Շվեյցարիա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար: Նա մանրամասնել է, որ շուրջ երեք տասնամյակ շարունակվող համագործակցության ընթացքում իրագործվել են տարբեր, այդ թվում նաեւ առողջապահական ծրագրեր, որոնց շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել:

Արվեստագետ Ֆելիչե Վարինին իր ելույթում մասնավորապես նշել է. «Իսկապես ինձ համար շատ հաճելի է իմ ուրախությունը կիսել ձեզ հետ: Ես աշխատանքը միայնակ չեմ իրականացրել, մի ամբողջ թիմ օգնել է ինձ այն կյանքի կոչելու համար»,- ասել է Վարինին` աջակցության համար շնորհակալություն հայտնելով Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատանը:

Հայերեն Русский

Ըմբիշ Կարեն Ասլանյանը դրական է տրամադրված աշխարհի առաջնությունից առաջ

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին

Թրամփը մեղադրել է Բայդենին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին