Life

«Նոր ալիք»-ի Հայաստանի ներկայացուցիչը մինչև վերջ պայքարելու է հաղթանակը հայրենիք բերելու համար

1 րոպեի ընթերցում

«Նոր ալիք»-ի Հայաստանի ներկայացուցիչը մինչև վերջ պայքարելու է հաղթանակը հայրենիք բերելու համար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սոչիում ընթացող «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող մասնակից Էռնա Միրը (Միրզոյան) սեպտեմբերի 13-ին, եզրափակիչ փուլում ներկայանալու է «In love» վերնագրով երգով:

Էռնան նշել է, որ շատ բարձր տրամադրությամբ պատրաստվում է եզրափակիչ փուլին և ամեն ինչ անելու է հայ երկրպագուների հույսերը մինչև վերջ արդարացնելու համար:

«Պայքարելու եմ մինչև վերջ և անելու եմ ամեն ինչ, որպեսզի հաղթանակը բերեմ Հայաստան և Արցախ: Ամեն ելույթիցս առաջ աղոթում եմ, որ ցանկությունս իրականացնեմ: Իմ աշխատանքը թիմային է, և ես ունեմ ուժեղ թիմակիցներ՝ Լիրա Քոչարյանի գլխավորությամբ»,- ասել է Էռնան: Իսկ «Արցախի ձայներ» երաժշտական խմբի պրոդյուսեր Լիրա Քոչարյանը նշել է, որ խմբի սան Էռնան տրամադրված է, որպեսզի առաջին մրցանակային տեղը գրավի:

«Ինչպես արդեն գիտեք՝ Էռնան և Ուզբեկստանի ներկայացուցիչ Սարդոր Միլանոն մրցույթին հավասար արդյունքներ են գրանցել, սակայն համոզված եմ, որ եզրափակչում մեր Էռնայի ելույթը կրկին անթերի կլինի և առաջին մրցանակով կվերադառնանք»,- շեշտել է Լիրա Քոչարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում