Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարարին ԱՄՆ-ում սպառնում է մինչև 95 տարվա ազատազրկում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանին, ում Նյու Յորքի դատախազությունը կալանավորելու մասին որոշում է ընդունել, սպառնում է մինչև 95 տարվա ազատազրկում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ»-ը:

Չաղլայանը մեղադրվում է Իրանի տնտեսությանն աջակցելու, «փողերի լվացմամբ» զբաղվող անօրինական հիմնադրամներ ստեղծելու մեջ: Նյու Յորքի դատախազության մեղադրականում նշվում է, որ նախկին նախարարնաջակցել է Իրանին, որպեսզի վերջինս կարողանա փոխանցումներ կատարել Միացյալ Նահանգների ֆինանսական համակարգի միջոցով՝ շրջանցելով Իրանի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցները:Նշվում է, որ նախկին նախարարն իր պաշտոնավարման ընթացքում՝ 2011 թվականի հուլիսից մինչև 2013 թվականի դեկտեմբերը, տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող կաշառք է վերցրել:

ԱՄՆ պատժամիջոցներից խուսափելու համար Իրանին գաղտնի աջակցելու գործով մեղադրվում է նաև իրանական ծագում ունեցող թուրք գործարար Ռեզա Զարաբը։ Վերջինս ձերբակալվել էր 2016 թվականին և Նյու Յորքի դադարանի առաջ էր կանգնել ոչ միայն Իրանին աջակցելու, այլև պաշտոնական Թեհրանին և իրանական այլ կառույցների արժույթ և ոսկի վաճառելու համար։

Մեղադրյալների շարքում են նաև թուրքական Halk բանի մի շարք աշխատողներ:

Այս գործով 9 մեղադրյալներից ներկայում կալանավորված են միայն երկուսը՝ այդ թվում և Զարաբը:

Զաֆեր Չաղլայանը հրաժարական էր տվել 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Թուրքիայում կոռուպցիոն սկանդալի բացահայտումից հետո, որում ներգրավված էին մի քանի գործող նախարար, ինչպես նաև Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա որդին՝ Բիլալ Էրդողանը: Սկանդալային բացահայտումից հետո ձերբակալվել էին գործող 3 նախարարի որդիներ, ինչպես նաև գործարար Ռեզա Զարաբը։ 2014 թվականին, սակայն, նրանց դեմ ներկայացված մեղադրանքները հանվել էին:

Հայերեն English

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին