Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Միջին Արեւելքի նորանշանակ պատասխանատուն ստացել է Արամ Ա կաթողիկոսի օրհնությունը

2 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Միջին Արեւելքի նորանշանակ պատասխանատու Կառլա Խիջոյանը սեպտեմբերի 8-ին ստացել է Արամ Ա կաթողիկոսի օրհնությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության լրատվական գրասենյակից, որի հաղորդագրության մեջ նշված է. «8 սեպտեմբեր 2017-ին, Գարլա Խիճոյեանը ներկայացաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին ստանալու իր օրհնութիւնը։

Շաբաթ մը առաջ, Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի Միջին Արեւելքի ընդհանուր պատասխանատու նշանակուեցաւ Գարլա Խիճոյեանը։ Շրջանի որպէս պատասխանատու անոր պարտաւորութիւնները կ՚ընդգրկեն եկեղեցիներու հետ յարաբերութիւններու մշակում, Միջին Արեւելքին առնչուած Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի ծրագիրներու ճշդում ու հետապնդում, ինչպէս նաեւ յատուկ նախաձեռնութիւններու իրագործում։

Գարլա Խիճոյեանի կենսագրականը հարուստ է։ Ան եղած է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան հովանին վայելող Հայ Եկեղեցւոյ Համալսարանականներու Ուսանողական Միութեան (ՀԵՀՈՄ) ատենապետուհին, Լիբանանի քրիստոնեայ միութեան ատենապետուհին եւ համաշխարհային քրիստոնեայ ուսանողներու միութեան կեդրոնական վարչութեան մէջ Լիբանանի ներկայացուցիչ։ Ան տարբեր առիթներով երիտասարդութեան առնչուած միջ-եկեղեցական ժողովներուն մեր Ս. Աթոռը ներկայացուցած է, իսկ անցնող ութ տարիներուն ընթացքին, Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի երիտասարդաց բաժնի պատասխանատուի պաշտօնը վարած է։

Խիճոյեան ֆրանսական գրականութիւն դասաւանդած է Ճեմարան (Լիբանան) եւ կը տիրապետէ արաբերէն, ֆրանսերէն ու անգլերէն լեզուներուն։

8 սեպտեմբեր 2017-ին, Գարլա Խիճոյեանը ներկայացաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին ստանալու իր օրհնութիւնը։ Նորին Սրբութիւնը ողջունելով այս կարեւոր պաշտօնին նշանակումը ու գնահատելով անոր կատարած աշխատանքը՝ մաղթեց որ շարունակէ վերանորոգ նուիրումով ներկայացնել Հայ Եկեղեցին»։

Լուսանկարը՝ «Ֆեկսբուքում» Կառլա Խիջոյանի էջից

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո