Եգիպտոսում տասնմեկ ահաբեկչի կարող են մահապատժի ենթարկել
1 րոպեի ընթերցում
![Եգիպտոսում տասնմեկ ահաբեկչի կարող են մահապատժի ենթարկել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/09/904730.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի՝ ահաբեկչության հարցերով զբաղվող դատարանը երկրի գերագույն մուֆթիի հաստատմանն է ներկայացրել 11 դատապարտյալի մահապատժի մասին որոշումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում են եգիպտական լրատվամիջոցները:
Ակնկալվում է, որ մեղադրյալների վերջնական դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 22-ին:
Նշված անձինք մեղադրվում են անօրինական խմբավորում հիմնելու, ահաբեկչություններ ծրագրելու և խաղաղ բնակիչների, ոստիկանների ու զինվորականների սպանելու մեջ: Խմբավորմանն է վերագրվում ոստիկանների վրա իրականացված մի շարք հարձակումներ: