Տարածաշրջանային

Լիտվայի Սեյմը պահանջել է հետաքննել Ադրբեջանի կողմից փողերի լվացման գործում լիտվացիների ներգրավվածությունը

1 րոպեի ընթերցում

Լիտվայի Սեյմը պահանջել է հետաքննել Ադրբեջանի կողմից փողերի լվացման գործում լիտվացիների ներգրավվածությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի Սեյմի հակակոռուպցիոն հարցերով հանձնաժողովը պաշտոնապես դիմել է երկրի Ֆինանսական հանցագործությունները հետաքննող ծառայությանը՝ պահանջելով ուսումնասիրել Ադրբեջանի ղեկավարության կողմից մի քանի միլիարդ ԱՄՆ դոլարի լվացման գործով նոր բացահայտումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Լիտվայի Սեյմի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Հանձնաժողովը պահանջել է ուսումնասիրել բացահայտման մեջ ներգրավված լիտվացի գործիչների հնարավոր կապը ադրբեջանական փողերի լվացման գործի հետ:

Հայտարարության մեջ նշվում է, որ Կազմակերպված հանցավորության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) կողմից հրապարակված տվյալները բացահայտել են Ադրբեջանի կողմից փողերի լվացման գաղտնի սխեման: Դրա արդյունքում խոշոր գումարներ են փոխանցվել ազդեցիկ եվրոպացի քաղաքական գործիչներին ու պաշտոնյաներին՝ ԵԽԽՎ-ից մինչև ՅՈՒՆԵՍԿՕ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում