Թուրքիան տեղ չունի Եվրամիությունում. Մերկել
1 րոպեի ընթերցում

«Ես Թուրքիային չեմ տեսնում ԵՄ-ի կազմում եւ երբեք չեմ տեսել»,- ասել Է նա ԳՖՀ-ի նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնի հավակնորդ սոցիալ-դեմոկրատ Մարտին Շուլցի հետ սեպտեմբերի 3-ին կայացած բանավեճերի ընթացքում:
Մերկելի խոսքով՝ Գերմանիան կարող Է Թուրքիայում ԳՖՀ-ի քաղաքացիների վերջերս կատարված ձերբակալությունների եւ հարաբերությունների վատացման համար պատասխանել «տնտեսական միջոցառումների օգնությամբ»: Նա այն կարծիքին Է , որ «Թուրքիան ապշեցուցիչ արագությամբ հեռանում Է Եվրոպայից»:
«Ես այժմ մտադիր չեմ խզել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ»,- ասել Է Մերկելը՝ մեկնաբանելով երկու երկրների հարաբերություների զարգացման հեռանկարը: Ընդսմին Մերկելը նշել Է, թե նախընտրական հռետորաբանությունը չմտածված գործողությունների արդարացում չի համարում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: