Քաղաքականություն

ՀՀԿ-ն է ընտրելու ՀՀ հաջորդ վարչապետին. Արմեն Աշոտյան

1 րոպեի ընթերցում

ՀՀԿ-ն է ընտրելու ՀՀ հաջորդ վարչապետին. Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2018 թվականին ՀՀ վարչապետի թեկնածուին ընտրելու է ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։

«Իշխող կուսակցությունն է որոշելու, թե ով է լինելու վարչապետ, իսկ այդ կուսակցության ղեկավարն է Սերժ Սարգսյանը։ Այսինքն հենց նրա ղեկավարությամբ էլ կորոշվի Հայաստանի հաջորդ վարչապետը»,- նշեց Արմեն Աշոտյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում