Տարածաշրջանային

Թուրքիայի ազգայնական կուսակցությունը պառակտվում է. 549 կուսակցական հեռանալու դիմում է ներկայացրել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի ազգայնական կուսակցությունը պառակտվում է. 549 կուսակցական հեռանալու դիմում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Մանիսա նահանգում «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) անդամ 549 մարդ հայտարարել են կուսակցությունից հեռանալու որոշման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը:

Կուսակցության արդեն նախկին անդամների անունից հանդես եկող Թամեր Աքքալը հայտնել է, որ իրենք մտադիր են միանալ ԱՇԿ նախկին անդամ Մերալ Աքշեների կողմից հիմնադրվելիք նոր կուսակցությանը:

Աքքալն ընդգծել է, որ ազգայնական կուսակցությունը վերջին շրջանում հեռացել է կուսակցական գաղափարախոսությունից, իսկ Աքշեների կողմից հիմնադրվելիք նոր քաղաքական միավորն ամբողջովին «հավատարիմ է լինելու Աթաթուրքի ստեղծած արժեքներին»:

Ակնկալվում է, որ Աքշեների կուսակցությունը պաշտոնապես կգրանցվի աշնանը: Օգոստոսի 28-ին Աքշեների գործընկեր Քորայ Այդընը հեռուստատեսային հաղորդումներից մեկի ժամանակ հայտնել էր, որ ամենայն հավանականությամբ կուսակցությունը կոչվելու է «Կենտրոնական ժողովրդավարական կուսակցություն»:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում