Սպորտ

Մարմնամարզիկները լավ մասնակցություն ունեցան Ունիվերսիադային. Հակոբ Սերոբյան

2 րոպեի ընթերցում

Մարմնամարզիկները լավ մասնակցություն ունեցան Ունիվերսիադային. Հակոբ Սերոբյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի կարծիքով, մարմնամարզիկներն արդարացրել են իրենց Ուսանողական խաղերում:

«Մենք նախապատրաստական փուլն անցկացրեցինք Երևանում: Մեդալի սպասելիքով էինք մեկնել Ունիվերսիադա: Երկու մարզիկից էլ սպասում էինք: Արթուր Թովմասյանի համար մեծ հաջողություն էր Ունիվերսիադայի կրկնակի չեմպիոն դառնալը: Բազմամարտում հանդես եկող Արթուր Դավթյանից էլ գոհ եմ, քանի որ շատ լավ մասնակցություն ունեցավ: Իր առաջ դրված խնդիրը 5 անգամ ավելի բարդ էր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սերոբյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչը խոսեց նաև Ա. Ազարյանի անվան մարզադպրոցի մարզադահլիճից, որը մնում է անմխիթար վիճակում: «Ազատ վարժության համար դահլիճում հարկավոր է 14x14 մ ուղիղ բետոնե ծածկույթ անել: Եթե չանենք, ապա աններելի կլինի զատ վարժության նոր գործիքը տեղադրել ջարդված հատակին: Դեռևս հույս ունենք, որ դահլիճը ինչ-որ կերպ կվերանորոգվի»,-նշեց մարզիչը:

Հավաքական թիմն արդեն սկսել է նախապատրաստվել աշխարհի առաջնությանը, որը կկայանա հոկտեմբերին Կանադայում: Մինչ այդ թիմը Սերոբյանի գլխավորությամբ կմասնակցի նաև Փարիզում կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկությանը: Ինչպես նաև ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ֆրանսիայի, Ճապոնիայի թիմերի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում