Պոլ Պոգբան ճանաչվեց Եվրոպայի լիգայի լավագույն ֆուտբոլիստ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնակոյի «Գրիմալդի Ֆորում»-ում կայացավ Եվրոպայի լիգայի լավագույն ֆուտբոլիստի պարգևատրման արարողությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի լիգայի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացավ Պոլ Պոգբան: Նա 15 խաղում խփել է միայն 3 գոլ, մեկ անգամ արդյունավետ փոխանցում կատարել:
Լավագույն եռյակում ընդգրկված էին նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:
Կարդացեք հոդվածը` English