Տեխասում տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել Հարվի փոթորկի մոտենալու պատճառով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Տեխասի նահանգի ափամերձ շրջանների իշխանությունները որոշել են տասնյակ հազարավոր բնակիչների տարհանել Հարվի հզոր փոթորկի մոտենալու պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press գործակալությունը:

Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը փրկարար գործողությունների անցկացմանը նախապատրաստվելու շրջանակներում գործի Է դրել ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի շուրջ 700 զինծառայողների եւ ուղղաթիռներ ուղարկել Օսթին եւ Սան Անտոնիո քաղաքներ:

Սպասվում Է, որ կկանգնեցվի նավթավերամշակման եւ գազամշակման գործարանների աշխատանքը, ինչը կարող Է խափանումների հանգեցնել Մեքսիկային նավթամթերքի մատակարարման գործում: Տեխասում են տեղակայված 30 նավթամշակման գործարաններ կամ երկրի բոլոր նավթամշակման գործարանների մեկ երրորդը:

Օդերեւութաբանների տվյալներով՝ Հարվի փոթորկն արդեն մինչեւ երկրորդ կատեգորիա Է ուժեղացել ըստ Սաֆիր-Սիմսոնի սանդղակի (ընդամենն այն ներառում Է հինգ կատեգորիա) եւ կարող Է հասնել երրորդին, երբ հասնի Տեխասի ծովափ: Այդ դեպքում այն լուրջ վտանգ կներկայացնի բնակիչների համար: Փոթորիկն իր հետ կբերի հորդառատ անձրեւներ եւ ուժեղ քամի՝ առանձին շրջաններում մինչեւ 90 միլիմետր տեղումներով, ինչը կարող Է ջրհեղեղ առաջացնել: Սպասվում Է, որ Հարվին ԱՄՆ-ի հարավարեւելյան ծովափին կհարվածի օգոստոսի 25-ի երեկոյան:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter սոցցանցում խնդրել Է քաղաքացիներին՝ նախապատրաստվել փոթորկին եւ հղումներ Է արել Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությանը, Փոթորիկների ազգային կենտրոնին եւ Ազգային անվտանգության կայքին՝ արտակարգ իրավիճակներին նախապատրաստվելու խորհուրդներով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է

Այս հաղթանակը մեզ համար շատ արժեքավոր է. Մանուել Տուլիպա

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում է

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին անվերապահ է, լիակատար և մշտական․ Երևանում մեծ հանդիսավորությամբ նշվեց Բաստիլի գրավման օրը

Թրամփը պատմել է Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելու որոշումից հրաժարվելու պատճառի մասին

Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը

Փրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Կինոն բռնեց իմ ձեռքն ու կյանքիս ընկերը դարձավ. «Ոսկե ծիրան»-ի շրջանակում կինոռեժիսոր Մարկ Քազընսը հանդիպեց երկրպագուների հետ

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ