Տեխասում տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել Հարվի փոթորկի մոտենալու պատճառով
2 րոպեի ընթերցում

Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը փրկարար գործողությունների անցկացմանը նախապատրաստվելու շրջանակներում գործի Է դրել ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի շուրջ 700 զինծառայողների եւ ուղղաթիռներ ուղարկել Օսթին եւ Սան Անտոնիո քաղաքներ:
Սպասվում Է, որ կկանգնեցվի նավթավերամշակման եւ գազամշակման գործարանների աշխատանքը, ինչը կարող Է խափանումների հանգեցնել Մեքսիկային նավթամթերքի մատակարարման գործում: Տեխասում են տեղակայված 30 նավթամշակման գործարաններ կամ երկրի բոլոր նավթամշակման գործարանների մեկ երրորդը:
Օդերեւութաբանների տվյալներով՝ Հարվի փոթորկն արդեն մինչեւ երկրորդ կատեգորիա Է ուժեղացել ըստ Սաֆիր-Սիմսոնի սանդղակի (ընդամենն այն ներառում Է հինգ կատեգորիա) եւ կարող Է հասնել երրորդին, երբ հասնի Տեխասի ծովափ: Այդ դեպքում այն լուրջ վտանգ կներկայացնի բնակիչների համար: Փոթորիկն իր հետ կբերի հորդառատ անձրեւներ եւ ուժեղ քամի՝ առանձին շրջաններում մինչեւ 90 միլիմետր տեղումներով, ինչը կարող Է ջրհեղեղ առաջացնել: Սպասվում Է, որ Հարվին ԱՄՆ-ի հարավարեւելյան ծովափին կհարվածի օգոստոսի 25-ի երեկոյան:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter սոցցանցում խնդրել Է քաղաքացիներին՝ նախապատրաստվել փոթորկին եւ հղումներ Է արել Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությանը, Փոթորիկների ազգային կենտրոնին եւ Ազգային անվտանգության կայքին՝ արտակարգ իրավիճակներին նախապատրաստվելու խորհուրդներով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: