Թեյլոր Սվիֆթը նոր ալբոմ կթողարկի նոյեմբերին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը հայտարարել Է նոր սկավառակի առաջիկա մասին: Համապատասխան գրառումը նա հրապարակել Է Instagram-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ալբոմը կկոչվի Reputation, դրա ռելիզը կկայանա նոյեմբերի 10-ին: Սվիֆթը նաեւ ցուցադրել Է ապագա սկավառակի շապիկը:
Օգոստոսին ավելի վաղ Սվիֆթը հանել Է բոլոր հրապարակումներն իր սոցցանցերից: Երկրպագուները ենթադրել են, թե իրենց նոր նախագիծ Է սպասում երգչուհուց: Այս պահին 27-ամյա արտիստուհին ունի հինգ ստուդիական ձայնապնակ, որոնցից վերջինը՝ «1989» անվամբ, թողարկվել Է 2014 թվականին:
Կարդացեք հոդվածը` Русский