Ինովացիա

Yota Devices-ը ներկայացրել Է երրորդ սերնդի YotaPhone-ը

2 րոպեի ընթերցում

Yota Devices-ը ներկայացրել Է երրորդ սերնդի YotaPhone-ը
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Yota Devices-ը ներկայացրել Է երրորդ սերնդի YotaPhone-ը՝ երկու Էկրաններով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է «Ռոստեխի» (Yota Devices-ի բլոկփաթեթի սեփականատերն Է) հաղորդագրության մեջ: Շնորհանդեսը կայացել Է Պեկինում:

Նախ հեռախոսի վաճառքները կսկսվեն Չինաստանում, այնուհետեւ այլ երկրներում: Ասիայում նոր սմարթֆոնն ստացել Է YOTԱՍ անվանումը, Ռուսաստանում եւ այլ շուկաներում ընկերությունը պլանավորում Է օգտագործել YotaPhone 3 առեւտրանիշը: Ընկերությունը հույս ունի վաճառելու ավելի քան 1 միլիոն սարք՝ Չինաստանի շուկան դարձնելով հիմք միջազգային Էքսպանսիայի համար:

Նոր սմարթֆոնն ունի երկու վերափոխակ՝ 64 եւ 128 ԳԲ, նաեւ թողարկվել Է սմարթոնի պարգեւային տարբերակը: Ինչպես նշված Է հաղորդագրության մեջ, սարքն ունի Android 7 (Nougat) ավելի արդիական գործառական համակարգ սմարթֆոնի նախորդ սերնդի համեմատությամբ:

Ապարատը նախատեսում Է երկու SIM-քարտերի օգտագործում, ունի Samsung Super AMOLED առջեւի Էկրան՝ 5,5 դյույմ անկյունագծով եւ E-link հետեւի Էկրան՝ 5,2 դյույմ անկյունագծով: Գործառական հիշողության ծավալը կրկնակի աճել Է՝ մինչեւ 4 Գբ, իսկ կուտակչի ծավալն ավելացած Է մինչեւ 3,3 հազար միլիամպեր- ժամ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում