Սմարթֆոնների անտենաները հարյուրապատիկ փոքրացվել են

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գիտնակաները գտել են կոմպակտ անտենաները հարյուր անգամ փոքրացնելու եղանակը: Համապատասխան հետազոտությունը հրապարակված Է Nature Communications հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավանդականների փոխարեն մասնագետներն առաջարկել են օգտագործել մագնիսաԷլեկտրական անտենաներ՝ մեմբրաններ՝ ֆեռոմագնիսական եւ պիեզոԷլեկտրական նրբաթաղանթային տարակառուցվածքով: Տվյալ սարքերն Էլեկտրամագնիսական ալիքներն ընունում եւ հաղորդում են ռեզոնանսային ակուստիկ հաճախություններում մագնիսաԷլեկտրական Էֆեկտի միջոցով:

Հեռանկարային տեխնոլոգիան, գիտնականների կարծիքով՝ կարող Է կիրառություն գտնել անհաղորդալար կապի դյուրակիր համակարգերում, ներառյալ կրովի սարքերը, սմարթֆոնները եւ կենսաիմպլանտացվող անտենաները:

Հայերեն Русский