Հալեպում շուրջ 50 գրոհային զենքերը վայր է դրել
1 րոպեի ընթերցում
![Հալեպում շուրջ 50 գրոհային զենքերը վայր է դրել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/08/902703.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի շրջանում անօրինական ավազակային խմբավորման 47 գրոհայինից բաղկացած խումբը զենքերը վայր է դրել, որպեսզի օգտվի համաներումից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին «Ռիա-նովոստի»-ին տեղեկացրել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:
«47 գրոհային զենքերը վայր է դրել: Նրանք տարվել են Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածք: Այժմ Հալեպի անվտանգության կոմիտեում դիտարկվում է նրանց համաներման հարցը»,- ասել է գործակալության աղբյուրը:
Նրա խոսքով, ռուսական ռազմական ոստիկանությունն ապահովել է գրոհայինների անվտանգ դուրսբերումը: