Տարիներ շարունակ ինքնությունը թաքցրած հայուհին թուրքական կայքին պատմել է իր ընտանիքի և հայ լինելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Սուր թաղամասը, որտեղ մինչ Հայոց ցեղասպանությունը բնակվել են մեծաթիվ հայեր, Թուրքիայի իշխանությունների կողմից քանդվում է, ինչի արդյունքում ավերվում են բազմաթիվ հնագույն շինություններ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական dihaber.net-ը:

Դիրարբեքիրի Սուր թաղամասում տեղի ունեցողի մասին թուրքական dihaber-ի հետ զրույցում կիսվել է Այթեն Էքինջին, ով մեծացել է իսլամ ընդունած հայ ընտանիքում և երկար տարիներ թաքցրել հայկական ինքնությունը:

Խոր ափսոսանք հայտնելով Սուրում տեղի ունեցող քանդման աշխատանքների վերաբերյալ՝ Այթեն Էքինջին պատմել է, թե ինչպես է իր տատը, ով կրոնափոխ էր եղել, կիրակի օրերին թոռնուհու ձեռքը բռնած գաղտնի գնում է եկեղեցի, այնուհետև սիրաշահում, որպեսզի ինքը դրա մասին չհայտնի տանեցիներին:

Այթենը հիշում է նաև, որ երբ հարցնում էր, թե ովքեր են եկեղեցում գտնվող մարդիկ, մշտապես տատից ստանում էր նույն պատասխանը. «Քո պապի ազգականներն են»:

Այթեն Էքինջին պատմել է, որ իր մորական ընտանիքը նույնպես կրոնափոխ հայի ընտանիք է եղել, և որ իր մորական պապը Դիարբեքիր է եկել 1915-ին Էրզրումի Օթ շրջանից:

Այթենը հիշել է նաև, որ մորական պապի անձնագրում տեսել է Մուհթեդի գրությունը, ինչը նշանակում է կրոնափոխ և գրվում էր իսլամացածների անձնագրերում:

Դիարբեքիրի Սուր թաղամասը 2015-ին հայտնվել է թուրք-քրդական բախումների կիզակետում և բազմաթիվ ավերածությունների ենթարկվել:

Ներկայումս Սուրի կառուցները քանդվում են նաև պետական ծրագրի շրջանակներում:

Հայերեն العربية Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս