Տարածաշրջանային

Թուրքիայում երկու երեխա ձերբակալվել են քրդերեն երգելու համար

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում երկու երեխա ձերբակալվել են քրդերեն երգելու համար

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Վանի նահանգում օգոստոսի 21-ին իրավապահները բերման են ենթարկել երկու երեխայի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական durushaber.com.tr-ն:

Երեխաների ձերբակալության պատճառը եղել է այն, որ նրանք երգել են քրդերեն լեզվով:

Երեխաները 12 և 13 տարեկան են:

Աղբյուրի հաղորդմամբ, անհայտ է, թե երեխաները որ ոստիկանական բաժանմունքում են գտնվում:

Թուրքիայում լեզվական ձուլման դրսևորումներից են եղել 1930-ականներից սկսած և տարբեր փուլերում կիրառված «Հայրենակից, թուրքերեն խոսիր», «Varandas turkce konus» արշավները, որոնք ուղղված էին փոքրամասնությունների դեմ: Համաձայն այս արշավների՝ արգելվում էր հասարակական վայրերում թուրքերենից բացի այլ լեզուներով խոսել: Պետության կողմից ստեղծվել էին ազգայնամոլական ավազակախմբեր, որոնք շրջում էին փոքրամասնություններով բնակեցված թաղամասերում և տարբեր բռնությունների ենթարկում մայրենի լեզվով խոսող քաղաքացիներին:

Ինչպես ցույց են տալիս նմանօրինակ դեպքերը, ներկայիս Թուրքիայում այդ ավազակախմբերին փոխարինելու են եկել ոստիկանները:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում