Տարածաշրջանային

Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքին վիրավորած լրագրողը հրապարակավ ներողություն է խնդրել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքին վիրավորած լրագրողը հրապարակավ ներողություն է խնդրել

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք լրագրողը, ով երկրի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին մեղադրել էր Թուրքիայի ներկայիս բոլոր խնդիրների համար, հրապարակավ ներողություն է խնդրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Լրագրող Հասրեթ Յըլդըրըմը քննադատության արժանանալով` կրկին գրառում է կատարել. «Գրառմանս համար ողջ թուրք հանրությունից ներողություն եմ խնդրում»:

Հասրեթ Յըլդըրըմը Աթաթուրքին մեղադրելով անվանել էր «մեծ մանրէ»՝ հավելելով, որ նրա վարած քաղաքականության պատճառով է Թուրքիան ներկայումս մուրում Եվրոպայի դռների առջև:

Թուրքական սոցկայքերում լայն տարածում գտած մեկնաբանությունների համաձայն` Հասրեթ Յըլդըրըմը էրդողանամետ լրագրող է, և նրա այս «աններելի» քայլը քարոզչական նպատակներ է հետապնդել:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում