Ղազախստանում առգրավվել է Թուրքիայից տեղափոխվող 2 մլն դոլար արժողությամբ մաքսանենգ բեռ
1 րոպեի ընթերցում
![Ղազախստանում առգրավվել է Թուրքիայից տեղափոխվող 2 մլն դոլար արժողությամբ մաքսանենգ բեռ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/08/902477.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանում սահմանապահները Ստամբուլ-Աստանա չվերթի թուրք ուղևորի մոտից առգրավել են մաքսանենգ բեռ, որում եղել է մեծ քանակությամբ ոսկե զարդեր:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Փորձաքննության ընթացքում կատարված հաշվարկների համաձայն՝ առգրավված բեռում գտնվել են 2 մլն դոլարին համապատասխան ոսկե զարդեր: