Տարածաշրջանային

Դիարբեքիրի հայկական Սբ Կիրակոս եկեղեցին շարունակում է փակված մնալ

1 րոպեի ընթերցում

Դիարբեքիրի հայկական Սբ Կիրակոս եկեղեցին շարունակում է փակված մնալ

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում գտնվող հայկական Սբ. Կիրակոս եկեղեցին, որը պետության կողմից փակվել էր 2015-ին այդ շրջանում տեղի ունեցած թուրք-քրդական լուրջ բախումների ժամանակ, շարունակում է փակված մնալ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ակոս» պարբերականը:

2015-ից մինչ օրս եկեղեցին շարունակում է շրջափակված մնալ և հայերը չեն կարողանում մուտք գործել եկեղեցի և աղոթել:

Համայնքի որոշ ներկայացուցիչներ կարողացել են մուտք գործել Սբ Կիրակոս և պարզել են, որ եկեղեցում գտնվող իրերը վնասված են, մյուսներն էլ սկսել են վնասվել:

Բախումների ժամանակ տեղի ունեցած փոխհրաձգությունների և գնդակոծությունների հետևանքով վնասվել են նաև եկեղեցու պարիսպները:

Թուրքիայի հայկական համայնքի ներկայացուցիչները հայտնել են, որ այլևս չեն ցանկանում սպասել և պահանջում են ապահովել եկեղեցի ազատ մուտք ու ելքի պայմանները:

Դիարբեքիրի Սբ Կիրակոս եկեղեցու շուրջ ներկայումս դատավարություններ են ընթանում:

Պետությունը Սբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամին խոստացել է վերականգնել բախումների ժամանակ եկեղեցուն հասցրած վնասը և վերակառուցել նույն հիմնադրամին պատկանող Սբ Սարգիս եկեղեցին:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում