Գարեգին Բ կաթողիկոսի անունից Մինսկի և Զասլավլի միտրոպոլիտ Պավելը հրավիրվել է Հայաստան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանին օգոստոսի 15-ին ընդունել է Համայն Բելառուսի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Մինսկի և Զասլավլի միտրոպոլիտ Պավելը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ դեսպան Եսայանն ընդգծել է երկու եկեղեցիների մեծ դերակատարությունն ինչպես հայ և բելառուս ժողովուրդների կյանքում, այնպես էլ՝ քրիստոնեական ավանդույթների պահպանման, ազգերի և քաղաքակրթությունների միջև հոգևոր համագործակցության գործում՝ հավելելով, որ պատիվ ունի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անունից միտրոպոլիտ Պավելին փոխանցել Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերը:

Բելառուսի ուղղափառ եկեղեցու առաջնորդը, ընդգծելով հոգևոր ոլորտում երկու եկեղեցիների հետագա համագործակցության կարևորությունը երկու երկրների և ժողովուրդների փոխհարաբերությունների ամրապնդման գործում, բարձր է գնահատել աշխարհասփյուռ հայության միավորման և ազգային ավանդույթների պահպանման գործում Հայ Առաքելական եկեղեցու դերը:

Միտրոպոլիտ Պավելը, հատուկ շեշտելով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ իր ունեցած ջերմ վերաբերմունքը, խնդրել է դեսպան Եսայանին Նորին Սրբությանը փոխանցել իր ջերմ բարեմաղթանքները և երախտագիտությունը՝ սիրով ընդունելով Հայաստան այցելելու հրավերը:

Հայերեն Русский

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կարգը