Պաշտոնական Դամասկոսը հաստատել է իր կործանիչի կորուստը
1 րոպեի ընթերցում
![Պաշտոնական Դամասկոսը հաստատել է իր կործանիչի կորուստը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/08/901948.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի բանակը հաստատել է МиГ-21 մարտական ինքնաթիռի կործանման լուրը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է SANA գործակալությունը, վկայակոչելով ռազմական աղբյուրը:
Նրա խոսքով, կործանիչը վթարի է ենթարկվել սահմանային Էս-Սուվեյդա նահանգում: «Ներկա դրությամբ անցկացվում է հետաքննություն՝ պարզելու է դեպքի պատճառները»,- ասել է աղբյուրը:
Ավելի վաղ Sky News Arabiaհեռուստաընկերությունը տեղեկացրել էր, որ կործանիչը «խփվել» է Հորդանանի հետ սահմանին՝ ամայի տարածքում: Հեռուստաընկերության տեղեկություններով, գրոհայինները կործանիչի օդաչուին գերի են վերցրել: