Ինովացիա

Facebook-ն առեւտրական հարթակ Է գործարկել Եվրոպայի 17 երկրներում

2 րոպեի ընթերցում

Facebook-ն առեւտրական հարթակ Է գործարկել Եվրոպայի 17 երկրներում
ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook-ը Եվրոպայի 17 երկրներում գործարկել Է Marketplace առեւտրական հարթակը, որտեղ օգտատերերը կկարողանան վաճառել ու գնել ապրանքներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 15-ին հայտնել Է ընկերությունը:

«Այսօր մենք Եվրոպայի 17 երկրներում գործարկում ենք Marketplace-ը… մեծ թվով մարդկանց հնարավորություն ընձեռելով Facebook-ում իրենց լոկալ ընկերացություններում փնտրել, գնել եւ վաճառել ապրանքներ»,-ասված Է Facebook-ի մամուլի տեղեկագրում:

Այն երկրների թվում, որոնցում գործարկվում Է ծառայությունը, նշվում են՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, Շվեյցարիան, Իռլանդիան, Չեխիան, Դանիան, Ֆինլանդիան եւ ուրիշներ:

Marketplace ծառայությունն աշխատում Է Facebook-ում գործող խմբերի օրինակով՝ օգտատերերին հնարավորություն ընձեռելով հայտարարություններ հրապարակել իրերի վաճառման մասին: Ծառայության առավելությունն ապրանքը վաճառողի անձնական պրոֆիլը նայելու հնարավորությունն Է գնումը կատարելուց առաջ: «Մարդիկ վաճառում են տարբեր իրեր՝ հագուստից մինչեւ Էլեկտրոնիկա կամ նույնիսկ մեքենաներ ու անշարժ գույք: Մարդիկ վաճառում են նոր եւ բանեցված ապրանքներ: Ծառայությունը հնարավորություն Է տալիս կապվել վաճառողի հետ եւ ապրանքը տեսնել գնելուց առաջ»,-հայտնել Է ծառայության կայքը:

Մինչեւ վերջին ժամանակներս Marketplace-ը հասանելի Էր յոթ երկրում (ԱՄՆ, Ավստրալիա, Կանադա, Չիլի, Մեքսիկա, Նոր Զելանդիա եւ Մեծ Բրիտանիա): 2016 թվականի հոկտեմբերին գործարկման պահից մինչեւ ընթացիկ տարվա մայիս, ծառայության օգնությամբ 18 մլն հայտարարություն Է հրապարակվել ԱՄՆ-ի օգտատերերից: Forbes հրատարակության տվյալներով՝ գործարկելով Marketplace, Facebook-ը մրցակցության մեջ Է մտնում ինտերնետ-վաճառքների սեկտորի այնպիսի խաղորդների հետ, ինչպիսիք են՝ Craigslist-ը եւ Ebay-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում