Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆավորիտը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Միկի մականվամբ Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆավորիտը: Նա սկսում է իր երկրորդ շրջանը Օլդ Թրաֆորդում: Այս հայի խաղերը Եվրոպայի Լիգայում եղել են բարձր կարգի, և 28 տարեկանում նա արդեն իր գագաթնակետում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը ՝ Մխիթարյանի մասին ծավալուն հոդվածն այս տողերով է սկսել բրիտանական «stretford-end.com»-ը:

«Թե ֆուտբոլիստի,թե իր թիմի համար բեղմնավոր շրջանից հետո Մխիթարյանը պետք է ավելի հարթ ճանապարհ ունենա Պրեմիեր Լիգայում»,-գրում է կայքը:

Մխիթարյանի դեբյուտային շրջանը հիանալի էր և սպասվում է, որ նա նույնկերպ կշարունակի հաջորդին: Այս հայի խաղերը Եվրոպայի Լիգայում եղել են բարձր կարգի և 28 տարեկանում նա իր գագաթնակետում է: Մխիթարյանը նաև բազմակողմանի զարգացած է: Նա խաղում է որպես հարձակվող, բայց կարող է խաղալ նաև որպես «10 համար»՝ առանցքային խաղացող: Մխիթարյանը նաև շատ ստեղծագործ է:

Դորտմունդի «Բորուսիա»-ում իր վերջին շրջանի ընթացքում նա դարձել է 13 գոլի հեղինակ և կատարել է 20 ցնցող փոխանցում Բունդեսլիգայում և Եվրոպայի Լիգայում: Չնայած իր խաղը սահմանափակվել է 24 ամբողջական խաղով՝ Պրեմիեր Լիգայում և Եվրոպայի Լիգայում, սակայն Մխիթարյանն ապացուցել է, որ կարողանում է օգտագործել իր հնարավորությունները:

Ժոզե Մոուրինյոն թիմի խաղի տակտիկական կառուցման համար շատ տարբերակներ ունի, որոնցից են 4-2-3-1 և 3-5-2 սխեմաները, սակայն Մխիթարյանը յուրաքանչյուրում կարող է փայլուն հանդես գալ, ինչը նա անում էր 2 տարի առաջ Դորտմունդի «Բորուսիա»-ում:

Հայերեն English Русский

Ֆրանսիայում դպրոցական ավտոբուս է վթարվել. կա 2 զոհ, 16 վիրավոր

Թբիլիսիում կայացել է «Երվանդ Քոչար. Բազմաչափ հանճարը» խորագրով դասախոսություն

Կամիշևախայում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 53-ի

Հարավային Կովկասը չափազանց կարևոր տարածաշրջան է ամբողջ աշխարհի համար. ճապոնացի փորձագետ

Լիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Գերմանիայի հրամանատարությամբ

12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Հայաստանի և Կիպրոսի միջև ստորագրվել է կրթության, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր

Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել

ՀՖՖ նախագահի՝ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է

Այսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան