Քաղաքականություն

Ադրբեջանը մեկ շաբաթում Արցախի ուղղությամբ ավելի քան 2200 կրակոց է արձակել

1 րոպեի ընթերցում

 Ադրբեջանը մեկ շաբաթում Արցախի ուղղությամբ ավելի քան 2200 կրակոց է արձակել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում օգոստոսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հրաձգային տարբեր զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 2200 կրակոց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, չնայած առաջնագծում պահպանվող հարաբերական հանգիստ իրադրությանը, ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են իրականացնել զգոն և աչալուրջ մարտական հերթապահություն՝ իրենց ձեռքում պահելով մարտավարական նախաձեռնությունը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում