Սիրիական բանակը ոչնչացրել է ԻՊ ամենամեծ հենարանը Հոմսում
1 րոպեի ընթերցում
![Սիրիական բանակը ոչնչացրել է ԻՊ ամենամեծ հենարանը Հոմսում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/08/901620.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի կառավարական զորքերը և դաշնակից ուժերն ամբողջությամբ ազատագրել են Աս-Սուխնե քաղաքը՝ ոչնչացնելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ամենամեծ հենարանը Հոմս նահանգում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է«ՌԻԱ Նովոստի»-ն:
«Սիրիական բանակն ազատագրել է Հոմս նահանգում ԻՊ վերջին հենակետներից մեկը՝ Աս-Սուխնե քաղաքը ամբողջությամբ»,- փոխանցում է գործակալությունը: