1 րոպեի ընթերցում
Գիտափորձերում մասնագետներն օգտագործել են 6-ամսական եւ 18-ամսական մկների, որոնցից վերցրել են լյարդի հյուսվածքների նմուշներ: Պարզվել Է, որ այն մեխանիզմի աշխատանքին, որը պատասխանատու Է կախված օրվա ժամանակից սննդի յուրացմանը մասնակցող գեների անջատման եւ ակտիվացման համար, նկատելի փոփոխություններ Էին դիտվում տարիքի հետ:
Սակայն կրծողների այն խմբում, որոնց օրաբաժինը 30 տոկոսով պակաս կալորիական Էր վեց ամսվա ընթացքում, կենսաբանական ժամացույցը «երիտասարդացել Է»: Գիտնականների խոսքով՝ դա դանդաղեցրել Է ֆիզիոլոգիական ծերացման գործընթացը: Նման մեխանիզմ, ամենայն հավանականությամբ, գոյություն ունի նաեւ մարդկանց մոտ: