Գիտնականները ծերացումը դանդաղեցնելու պարզ եղանակ են գտել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ ցածրկալորիական սննակարգը նպաստում Է առաջացած տարիքում կենսաբանական ժամաժույցի պահպանմանը եւ խոչընդոտում Է ծերացմանը: Հետազոտողների հոդվածը հրապարակված Է Cell հանդեսում: Մամուլի տեղեկագիրը մատչելի Է EurekAlert!-ի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գիտափորձերում մասնագետներն օգտագործել են 6-ամսական եւ 18-ամսական մկների, որոնցից վերցրել են լյարդի հյուսվածքների նմուշներ: Պարզվել Է, որ այն մեխանիզմի աշխատանքին, որը պատասխանատու Է կախված օրվա ժամանակից սննդի յուրացմանը մասնակցող գեների անջատման եւ ակտիվացման համար, նկատելի փոփոխություններ Էին դիտվում տարիքի հետ:
Սակայն կրծողների այն խմբում, որոնց օրաբաժինը 30 տոկոսով պակաս կալորիական Էր վեց ամսվա ընթացքում, կենսաբանական ժամացույցը «երիտասարդացել Է»: Գիտնականների խոսքով՝ դա դանդաղեցրել Է ֆիզիոլոգիական ծերացման գործընթացը: Նման մեխանիզմ, ամենայն հավանականությամբ, գոյություն ունի նաեւ մարդկանց մոտ:
Կարդացեք հոդվածը` Русский