Սիրիական բանակը Հոմսում հետ է մղել ԻՊ գրոհը. սպանվել է 80 ահաբեկիչ
1 րոպեի ընթերցում
![Սիրիական բանակը Հոմսում հետ է մղել ԻՊ գրոհը. սպանվել է 80 ահաբեկիչ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/08/901379.jpg)
ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը Հոմս նահանգի արևելքում հետ է մղել «Իսլամական պետության» գրոհայինների ուժգին հարձակումը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով սիրիական ազգային SANA գործակալությանը:
Գործակալության տվյալների համաձայն՝ բախումների ընթացքում ոչնչացվել է 80 ահաբեկիչ: Մնացած գրոհայինները փախուստի են դիմել՝ թողնելով վիրավորներին և սեփական զենքերը: