Եգիպտոսում նախկին նախագահ Մուրսիի 12 կողմնակիցներ դատապարտվել են մահապատժի
1 րոպեի ընթերցում
![Եգիպտոսում նախկին նախագահ Մուրսիի 12 կողմնակիցներ դատապարտվել են մահապատժի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/08/901079.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի Քրեական դատարանը օգոստոսի 7-ին վերջնական մահավճիռ Է կայացրել ոստիկանական տեղամասի վրա հարձակման 12 մասնակիցների նկատմամբ, որը 2013 թվականի օգոստոսին իրականացվել Է Կահիրեից հարավ ընկած Էլ Մինիայի նահանգում: Այդ մասին հայտնել Է «Ալ Ահրամ» հրատարակության պորտալը:
140 մարդ այս գործով դատապարտվել են ցմահ բանտարկության:
Նշվում Է, որ դատարանի որոշումը վերջնական Է, այն կայացվել Է երկրի գերագույն մուֆթիի դրական եզրակացությունից հետո: Տեղի օրենսդրությանը համապատասխան, բոլոր մահավճիռներն ուղարկվում են նրա քննությանը:
Հետաքննության տվյալներով՝ բոլոր դատապարտվածները երկրում արգելված «Մուսուլման եղբայրներ» շարժման անդամներն են եւ մասնակցել են 2013 թվականի օգոստոսյան իրադարձություններին, երբ իսլամիստներին եւ ուժայինների դիմակայությունը Եգիպտոսում ամենաթեժ շրջանն Էր ապրում իշխանությունից իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիի հեռացումից հետո:
Այն ժամանակ տասնյակ իսլամիստներ շրջապատել Էին ոստիկանական տեղամասը Էլ Մինիայի նահանգի Մատայ քաղաքում՝ քարեր, հրկիզիչ խառնուրդով շշեր, գազի բալոններ նետելով նրա վրա: Բախումների հետեւանքով զոհվել Էր ոստիկանության մի սպա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: