Տարածաշրջանային

Արմատներով թուրք բելգիացի նախարարը հրաժարվում է Թուրքիայի քաղաքացիությունից

1 րոպեի ընթերցում

Արմատներով թուրք բելգիացի նախարարը հրաժարվում է Թուրքիայի քաղաքացիությունից

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի կառավարությունում «Հավասարության գծով պատասխանատու պետնախարար», արմատներով թուրք Զուհալ Դեմիրը քայլեր է ձեռնարկում Թուրքիայի քաղաքացիությունից հրաժարվելու ուղղությամբ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիյեթ» պարբերականը:

Բելգիայի N-VA կուսակցության անդամ նախարարի՝ թուրքական քաղաքացիությունից հրաժարվելու պատճառը Թուրքիայում տիրող ոչ ժողովրդավարական իրավիճակն է:

«Չեմ կարողանում ճանաչել այն երկիրը, որտեղ իմ պապերն են ծնվել: Թուրքական հասարակության վրա ճնշումներ, կանանց իրավունքների, մարդկանց ազատությունների ու ժողովրդավարության հետընթաց է տեղի ունենում, Թուրքիայում ամեն բան հակառակ է ընթանում: Թուրքիան ինձ համար կմնա որպես սիրելի երկիր, սակայն Թուրքիայի քաղաքացի լինելն ինձ համար ընդունելի չէ»,- ասել է Զուհալ Դեմիրը:

Զուհար Դեմիրը, ով արմատներով թուրք է, ծնվել է Բելգիայում 1980թ-ին: 2017թ-ի փետրվարի 24-ին նշանակվել է Բելգիայի կառավարության «Հավասարության գծով պատասխանատու պետնախարար»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում