Երևանում դեղատան աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակումն իրականացրել էր Վաղարշապատ քաղաքի 23-ամյա բնակիչը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևանում դեղատան աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. քննությամբ բացահայտվել է նաև գողության 1 դրվագ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2017թ. հունիսի 18-ին հաղորդում է ստացվել առ այն, որ Երևանում գործող դեղատներից մեկում ենթադրյալ հանցագործություն կատարած անձն ատրճանակը պահել է դեղատան աշխատակցի ուղղությամբ, սպառնացել, ապա՝հափշտակել դրամարկղում եղած գումարը և դիմել փախուստի: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեականգործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի բոլոր հանգամանքները՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Վաղարշապատ քաղաքի 23-ամյա բնակիչ: Նախնական քննությամբ պարզվել է, որ 2017թ. հունիսի 18-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, 23-ամյա երիտասարդը մուտք է գործել Երևանում գործող դեղատներից մեկը և աշխատակիցների նկատմամբ որպես զենք օգտագործվող` ատրճանակի նմանվող առարկայի գործադրման սպառնալիքով, դրամարկղից հափշտակել է կանխիկ գումար, ապա՝ դիմել փախուստի: Բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել է նաև մեկ այլ հափշտակություն: Մասնավորապես՝ 23-ամյա երիտասարդը, աշխատանքի անցնելով բժշկական կենտրոնի սրճարանում, օգտվելով գանձապահի ժամանակավոր բացակայությունից՝ 2017թ. հունիսի 16-ին՝ ժամը 15:30-ին, դրամարկղից գաղտնի հափշտակել է կանխիկ գումար: Մինչ դատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել

Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ

Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Հունիսի 8-ի միջոցառումների անոնս

Հունիսի 7-ի միջոցառումների անոնս

Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ