Տարածաշրջանային

Իզմիրի հայերը 95 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ եկեղեցական արարողություն են կազմակերպելու

1 րոպեի ընթերցում

 Իզմիրի հայերը 95 տարվա ընդմիջումից հետո   առաջին անգամ  եկեղեցական արարողություն են կազմակերպելու

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իզմիրի հայերը 95 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ օգոստոսի 14-ին պատարագ են կազմակերպելու:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ակոս» պարբերականը:

Սուրբ Աստվածածնի պատարագը տեղի է ունենալու Իզմիրի Սուրբ Հովհաննես տաճարում:

Պատարագը անց է կացնելու Ստամբուլի Սուրբ Հովհան Ոսկեբերան հայկական կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդ արքեպիսկոպոս Վարթան Կազանչիանը:

Պատարագին մասնակցելու են Սուբ Հովհան Ոսկեբերան հայկական կաթոլիկ եկեղեցու երգչախումբը, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչներ:

Այս պատարագը առաջինն է 95 տարի առաջ` 1922 թվականի սեպտեմբերի 13-ին սկսված և 4 օր տևած «Զմյուրռնիայի մեծ հրդեհից» հետո:

Զմյուռինան` ներկայիս Իզմիրը հրդեհել էին թուրքական զորքերը քաղաքը զավթելուց 4 օր անց:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում